Պատահարներ

Շրի Լանկայի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը

Gohar Vardanyan 1 րոպե 86 դիտում
Շրի Լանկայի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ընդունել է վարչապետ Մահինդա Ռաջապակսայի հրաժարականը, գրում է Sri Lankan Daily Mirror-ը։
 

Համապատասխան ծանուցումը հրապարակել է կղզի-պետության ղեկավարի քարտուղարությունը։ Նախագահի ավագ եղբայր, վարչապետ Մահինդա Ռաջապակսան հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 9-ին։ Ավելի վաղ Շրի Լանկայի վարչապետ Ռաջապակսան հրաժարական էր տվել զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին՝ սննդի պակասի պատճառով։ 
 

Մայիսի 6-ին Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան երկրում արտակարգ դրություն է հայտարարել բողոքի ակցիաների պատճառով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250