Պատահարներ

Պարեկները կանխել են երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը

Unknown 1 րոպե 145 դիտում
Պարեկները կանխել են երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը

Մայիսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաներում քաղաքացիները Կիևյան փողոցում նկատել են, որ մի երիտասարդ տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել, գրում է shamshyan.com-ը։

 

Ըստ աղբյուրի՝ այդ քաղաքացիները դեպքի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Պետրոսյանին և Համազասպ Լալայանին։ 

Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, կարողացել են ճիշտ և գրագետ բանակցությունների արդյունքում նրան հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ապա նրան ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին։  

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են ինքնասպանության փորձ կատարողի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250