Պատահարներ

Երևանում վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացի

Unknown 175 դիտում
Երևանում վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացի

Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ս. Գ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ ՌԴ դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնի։ 

 

 

[50e9375657341d152e1f562dbb2d8bb6.jpg]

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սլավմեդ» ԲԿ, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այնտեղից վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։ 

 

 

[16be7cf191f34a57010704f53dd551c3.jpg]

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ՌԴ քաղաքացի է, ում ինքնությունը Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են։ 

 

 

 

[96582de09f7c1b30fc7d1391231b8ff5.jpg]

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250