Պատահարներ

Երևանում Nissan մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

Unknown 451 դիտում
Երևանում Nissan մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հուլիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։  

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու Երևանի գնդի պարեկները։  

 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250