Հասարակություն

«Խնդիրը կլուծվի». Արագածոտնի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառներից է խոսել մարզպետարանը

Unknown 1 րոպե 108 դիտում
«Խնդիրը կլուծվի». Արագածոտնի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառներից է խոսել մարզպետարանը

Արագածավան համայնքի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառը հաճախակի տեղի ունեցող քամիներն ու կարկուտն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանը: 

Նրա փոխանցմամբ՝ Արտենի գյուղում բողոքի հիմնական պատճառն այն է եղել, որ մարդիկ չեն իմացել, թե որն է հոսանքազրկման պատճառը: 

«Բողոքողները հիմնականում պարենային խանութ ունեցողներն են: Այժմ գյուղերում իրազեկման աշխատանքներ են կատարվում: Խնդիրը ծագելու պահից համապատասխան աշխատանքներ են տարվում դրան լուծում տալու համար: Համայնքապետի փոխանցմամբ՝ մինչեւ այսօր երեկո խնդիրը կլուծվի»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ արդեն 3-րդ օրն է, ինչ Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Լուսակն, Արգինա, ինչպես նաեւ Թուրքիայի հետ պետական սահմանի մի քանի ուղեկալներ հոսանքազրկված են: 

Հոսանքազրկումը հարուցել էր Արտենիի բնակիչների բողոքը: Գյուղացիները հավաքվել  էին գյուղի կենտրոնական փողոցում՝ պարզելու, թե ինչ են մտածում ՀՀ կառավարությունում ու Արագածոտնի մարզպետարանում, որպեսզի պարտավորեցնեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը կարճ ժամանակում լուծել խնդիրը։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250