Պատահարներ

19-ամյա տղան դանակահարել է 15-ամյա համաքաղաքացուն

Unknown 454 դիտում
19-ամյա տղան դանակահարել է 15-ամյա համաքաղաքացուն

 Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, «Քաջարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչ 15-ամյա պատանի:

 

Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21:00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանու կրծքավանդակին դանակով խփել էր 19-ամյա համաքաղաքացին: Նա հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250