Պատահարներ

Կապիտանը ցուցմունք տալու ցանկություն հայտնել է․ նոր զարգացումներ

WRed 153 դիտում
Կապիտանը ցուցմունք տալու ցանկություն հայտնել է․ նոր զարգացումներ

15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք տալու մտադրություն ունի, երբ նրա առողջական, հոգեբանական վիճակը բարելավվի: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի մեղադրյալներից Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

 

Սարգսյանն ասել է, որ կապիտանը ցուցմունք տալու ցանկություն հայտնել է: Անդրադառնալով մեղադրանքին՝ փաստաբանը նշել է, որ այն առայժմ նախնական է և ճշգրտումների խնդիր կա:

 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

 

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250