Պատահարներ

Ֆրանսիայում ցուցարարները փորձել են հրկիզել քաղաքապետներից մեկի ավտոմեքենան

Unknown 109 դիտում
Ֆրանսիայում ցուցարարները փորձել են հրկիզել քաղաքապետներից մեկի ավտոմեքենան

Ցուցարարները գիշերը փորձել են հրկիզել ֆրանսիական Լա Ռիշի քաղաքապետ Ֆիլիպ Պոզուշի ավտոմեքենան, հայտնել է նա Nouvelle Republique պարբերականին:

 

«Այս գիշեր անկարգությունների մասնակիցները փորձել են հրկիզել Լա Ռիշի քաղաքապետի ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների արագ միջամտությունը թույլ է տվել խուսափել վնասից»,- ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է Էնդր և Լուարա դեպարտամենտի պրեֆեկտի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Քաղաքապետի խոսքով, որը մեջբերում է Nouvelle Republique պարբերականը, մի խումբ մարդիկ մտել են իր այգի, որպեսզի հրկիզեն տրանսպորտային միջոցը։ Նա ցրել է նրանց և սկսել  մարել ավտոմեքենան։

Քաղաքապետը նշում է, որ շաբաթվա ընթացքում ոստիկանությանը հայտնել է իր ստացած սպառնալիքների մասին։ Նա իրավապահներին բողոք կներկայացնի հրկիզման փորձի վերաբերյալ։

 

Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ ՆԳՆ տվյալներով՝ ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3,8 հազար ավտոմեքենա, ինչպես նաև ոստիկանության և իշխանության մարմինների շենքեր: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ թալանվել է բանկերի մոտ 250 մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ 10 առևտրի կենտրոն։ Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, որոնց թվում շատ անչափահասներ կան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250