Հասարակություն Կարևոր

Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է

Mariam Z. 1 րոպե 2,589 դիտում
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է

Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է  Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է լրատվականը երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ` հուլիսի 22-ին ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250