Պատահարներ

Թուրքիայում հնարավոր է մինչև 7․9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենա․ ճապոնացի սեյսմոլոգ

Julya 1 րոպե 598 դիտում
Թուրքիայում հնարավոր է մինչև 7․9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենա․ ճապոնացի սեյսմոլոգ

Ճապոնացի սեյսմոլոգ, ավագ ինժեներ Յոշինորի Մորիվակին կանխատեսումներ է արել Մարմարայի նամանգում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ։ ։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

 

Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգում (պատմ․ Մարաշ) փետրվարի 6-ին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, որից հետո ամբողջ ուշադրությունը սևեռվել է Ստամբուլի վրա։

 

Մորիվակին նշել է, որ հնարավոր է տեղի ունենա 7․6-ից մինչև 7․9 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն կարող է տեղի ունենալ 1 տարի հետո, 1 ամիս անց գուցե նույնիսկ մեկ շաբաթ անց։

 

Նա նաև հավելել  է, որ ռիսկային գոտիներ են համարվում Աթաթուրքի օդանավակայանը, Զեյթինբուրնուն, Քյուչուքչեքմեջեն, Ավջըլար, Բույուքչեքմեջեն և Ֆաթիհը, Թուզլան, Պենդիքը և ծովափնյա շրջանները։

 

Ինչպես գրում է կայքը, Մորիվակին հայտնել է․ «Մենք դա տեսանք 1999-ի երկրաշարժի ժամանակ, շատ ցնցումներ եղան։ Եթե հողը փափուկ է, ուրեմն դա խնդիր է, Հաթայում էլ է այդպես։ Այս շենքները միացված են և բոլորը  կառուցվել են մինչև 2000 թվականը, դրանք մեծ վնասներ կկրեն»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250