Հասարակություն
Հրապարակվել է զոհված և առևանգված իսրայելցի զինվորների նախնական թիվը
Julya
Առնվազն 123 իսրայելցի զինվոր զոհվել, 50 հոգի առեւանգվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի նեկայացուցիչ Դանիել Հագարին։
Հագարիի խոսքով՝ ՑԱԽԱԼ-ը ապահովել է Գազայի հատվածին մոտ գտնվող իսրայելական բոլոր քաղաքների և համայնքների վերահսկողությունը։
«Որքան հասկանում ենք, ոչ մի ահաբեկիչ գիշերը չի մտել Իսրայել։ Եղել են ահաբեկիչների հետ բախումների մի քանի դեպքեր, որոնք թաքնվել են իսրայելական տարածքում առաջին գրոհից հետո»,-ասել է նա։
Նա ավելացրել է, որ Իսրայելը Գազային օդային հարվածներ է հասցնում յուրաքանչյուր չորս ժամը մեկ։ Ինչ վերաբերում է հյուսիսային ճակատին, Հագարին ասել է, որ Լիբանանի հետ սահմանին ներկայում միջադեպեր չկան, բայց ՑԱԽԱԼ-ը նախկինի պես պատրաստ է։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Julya
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Julya
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Julya
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Julya
Ավելին Հասարակություն բաժնից
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Առատ տեղումներ են սպասվում՝ ձյան, անձրևի տեսքով․ ջերմաստիճանը կնվազի
Մի խումբ տիկնայք նստացույց են իրականացնելու. Ռուբեն Մելիքյան
5.0