Քաղաքականություն Կարևոր

Ադրբեջանին չափազանց հետաքրքիր է՝ ինչ է սպասում Հայաստանին առաջիկա ընտրություններին․ Քոչինյան

Ofelya
Ադրբեջանին չափազանց հետաքրքիր է՝ ինչ է սպասում Հայաստանին առաջիկա ընտրություններին․ Քոչինյան

Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև մեծագույն առումով խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխականից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Արեգ Քոչինյանը:


«Եկեք ուղիղ խոսենք, որ այս պահի դրությամբ խաղաղության գործընթացի մեջ ամենամեծ փոփոխականը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են, եթե ընտրությունները լինեին Ադրբեջանում, դա կլիներ փոփոխականը»,- նշել Է նա: 


Մանրամասնելով նշվածը՝ Արեգ Քոչինյանն ասել է. 


«Մի կողմից կա բավականին լուրջ ձևավորված խաղաղության պայմանագրային, իրավական, քաղաքական բազա Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա Խաղաղության համաձայնագիրն է, որը նախաստորագրված է, որը պետք է ստորագրվի ու վավերացվի: Դա երկու երկրի միջև կնքված սահմանազատման, սահմանագծման գործընթացն է, որի հանձնաժողովների կանոնադրությունները հաստատված են երկու երկրի կողմից, բոլոր իրավական գործընթացները անցել են, հանձնաժողովները ձևավորվել են, դրանք աշխատում են, դա կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն է, որի վերաբերյալ նույնպես արդեն կան փաստաթղթեր ստորագրված, և դա առաջին հերթին, բնականաբար, ԹՐԻՓՓ-ն է: Սա իրավապայմանագրային բազան է, սրան զուգահեռ կա որոշակի քաղաքական էլեմենտ, որ, այո՛, երկու երկրի կառավարությունների միջև ձևավորվել է որոշակի մակարդակի իրար հետ աշխատելու կարողություն, ունակություն: 


Շատ կարևոր է, թե Հայաստանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ինչպիսի դիրքորոշում և ինչպիսի վեաբերմունք են արտահայտում իմ նշած ամբողջ բազային, որովհետև ընտրություններից հետո խաղաղության և պատերազմի հարցերը ըստ էության որոշվելու են այն ուժի կողմից, որը Հայաստանում կհաղթի»,- ասել է  «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Արեգ Քոչինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250