Հասարակություն
Մի խումբ տիկնայք նստացույց են իրականացնելու. Ռուբեն Մելիքյան
Ani S.
«Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալանավորված 18-ամյա Դավիթի ազատության պահանջով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Նստացույցն իրականացվելու է հերթափոխի սկզբունքով՝ ամեն օր մինչև ժամը 20:00-ը։ Եթե դուք ևս գտնում եք, որ Դավիթի կալանքը բացարձակ անթույլատրելի է, կարող եք այցելել, համերաշխություն հայտնել, գուցե նաև՝ հերթափոխով մասնակցել նստացույցին:
ՀԳ. Ապրե՛ն կազմակերպիչները, հատկապես տիկին Սայիդա Պողոսյանը»,- գրել է նա