Հասարակություն
Արցախից բռնի տեղահանված անձանցից շուրջ 2500–ը դուրս են եկել Հայաստանից
Julya
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից մոտավորապես 2500–ը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից (մեկնել են այլ երկիր. խմբ.)։ Կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզում ենք, որ բոլորն առանց բացառության մնան, ապրեն, աշխատեն Հայաստանում: Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում գտնվող իրենց բարեկամներին, ինչ-որ ժամանակ կանցկացնեն այնտեղ ու կվերադառնան»,– ասաց վարչապետը:
Նա վստահեցրեց, որ եթե արցախահայերը իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, ՀՀ կառավարությունը ամեն ինչ կանի, որ նրանք հենց Հայաստանում մնան։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Julya
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Julya
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Julya
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Julya
Ավելին Հասարակություն բաժնից
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Առատ տեղումներ են սպասվում՝ ձյան, անձրևի տեսքով․ ջերմաստիճանը կնվազի
Մի խումբ տիկնայք նստացույց են իրականացնելու. Ռուբեն Մելիքյան
5.0