Պատահարներ
Կարևոր
Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա 2 երեխաների դաժան սպանության գործով մեղադրյալը փորձել է ինքնասպան լինել. ԶԼՄ
Gohar Vardanyan
1 րոպե
424 դիտում
1 տարի առաջ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասին, վկայակոչելով իր տեղեկությունները, հայտնում է Mediahub.am–ը:
Նշվում է, որ վերջինիս ինքնասպանության փորձը չի հաջողվել:
«Կտրող-ծակող գործիք է իր մոտ պահել, որի մասին նշված է նաև նրա մեղադրական եզրակացության մեջ։ Քրեական գործի մեջ, ամեն դեպքում, ոչինչ չկա կոնկրետ ինքնասպանության փորձի մասին»,- լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է Բարսեղյանի հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ միևնույն ժամանակ չհաստատելով ինքնասպանության մասին տեղեկությունը:
Քննչական կոմիտեում լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ տղամարդը փորձել է կտրել երակները:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար Երևանում՝ պատգամավորի որդու մասնակցությամբ. կան վիրավորներ. ԶԼՄ
Gohar Vardanyan
1 րոպե
781
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանրամասներ՝ սրճարանում տեղի ունեցած պայթյունից. 3 տուժածները հոսպիտալացվել են
Gohar Vardanyan
1 րոպե
2,324
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքում հնդիկները ծեծել են համերկրացուն և թալանել
Gohar Vardanyan
1 րոպե
531
Հրդեհ է բռնկվել Երևանի արագ սննդի կետերից մեկում. ինչ է հայտնի
Gohar Vardanyan
1,409
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
773
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,906
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,508
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
359