Հասարակություն
Թուրքիայում սելավի հետևանքով կան զոհեր
Edita
Թուրքիայի Հյուսիսային Զոնգուլդակ նահանգում սելավի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Զոնգուլդակում ավելի քան երկու օր անձրև է տեղացել։
«Երկու քաղաքացի մնացել են իրենց երկհարկանի տան փլատակներում, որը սելավից հետո փլուզվել էր Զոնգուլդակ նահանգի Ասմա շրջանում։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նրանց մարմինները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ` զոհերը մայր ու որդի են։
Փրկարարական գործողության ժամանակ երկրորդ փլուզումն է տեղի ունեցել, որի հետևանքով 21 փրկարար մնացել է փլատակներում, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է փրկել:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից կարծում են, որ ռուս բլոգերի ստացած պատասխանը համապատասխանում է Հայաստանում իր գործողություններին
Edita
Ինչ է սպասվում մանկապարտեզի աշխատակցին և տնօրենին՝ ձայնագրությունից հետո. «Փաստ»
Edita
Ժամանակավորապես կդադարեցվի մայրաքաղաքի մի հատվածի երթևեկությունը
Edita
Հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չի նշանակվի
Edita
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրաշարժ` Հայաստանում
Կարապետյանի գործը հանձնվեց աղմկահարույց գործեր վարած դատավորին
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
5.0