Սպորտ

Արման Ծառուկյանը հայտնել է` ամսական որքան գումար է ծախսում

Mariam Z.
Արման Ծառուկյանը հայտնել է` ամսական որքան գումար է ծախսում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է իր ֆինանսական առօրյայի մասին՝ նշելով, թե որքան գումար է ծախսում ամսական։


Նրա խոսքով՝ ամսական ծախսերը կազմում են մոտավորապես 500-ից 700 հազար դոլար։ 


«Ամեն ամիս ես ծախսում եմ մոտավորապես 500-ից 700 հազար դոլար։ Ամիսը մեկ անգամ ինձ համար ժամացույց եմ գնում, որի արժեքը կազմում է շուրջ 250 հազար դոլար»,- «Full Send Podcast» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է նա։


Նշվում է նաև, որ նրա հայրը զբաղվում է կառուցապատման բիզնեսով։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ ասել էր հենց Ծառուկյանը, նա վերջերս UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել՝ կրկնապատկված հոնորարով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250