Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Զատկի առթիվ հրադադար սահմանելու մասին։ Կրեմլի հաղորդմամբ՝ կրակի դադարեցման ռեժիմը կսկսվի ապրիլի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին և կգործի մինչև ապրիլի 12-ի ավարտը։
Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ որոշումը կապված է Զատկի տոնական օրերի հետ, սակայն դրա իրականացման և վերահսկման մեխանիզմների մասին մանրամասներ չեն ներկայացվել։
Կրեմլը նաև նշել է, որ 2025 թվականին Զատկի ընթացքում հրադադար էր հայտարարվել երեք օրով՝ ապրիլի 19-ից 21-ը, և այդ ժամանակ Պուտինը ընդգծել էր, որ զորքերը պետք է պատրաստ լինեն հնարավոր խախտումների։
Նախագահի խոսքով՝ մինչ այդ ուկրաինական կողմը բազմիցս խախտել էր էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածներ չհասցնելու պայմանավորվածությունը՝ արձանագրված ավելի քան 100 դեպքով։