Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նավահանգիստներից մեկում պայթյունի մասին լուրերը կեղծ են

Julya 1 րոպե 155 դիտում

Տեղեկությունը, թե Իրանի նավահանգիստներից մեկում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում  է Pars Today Russian-ը:


«Իսրայելական 14-րդ հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերին պատկանող 16 նավեր և ռազմական նավակներ։ 


Իսրայելական ալիքը ցուցադրել է տեսանյութ, որում պարզորոշ երևում են այրվող տեղական նավակները, մինչդեռ նրանք հայտնում են, որ այրվում են ԻՀՊԿ-ի նավերը։ Սակայն պետք է նշել, որ հրապարակված տեսանյութն իրականում առնչվում է Քեշմ կղզու Սալահ նավահանգստում նավերի հրդեհի հետ, որը տեղի է ունեցել երեք օր առաջ
»,-գրում է ալիքը։.


Հավելենք, որ կից ներկայացված կադրերը Քեշմ կղզու Սալահ նավահանգստում նավերի հրդեհից է, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250