Հասարակություն

Վանաձորցին պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել 63-ամյա մորը

Edita
Վանաձորցին պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել 63-ամյա մորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։


2023թ․ մարտի 8-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին ոստիկանություն է ներկայացրել տարբեր ավտոմեքենաների կողային հայելիներ և հայտնել, որ դրանք գողացել է իր որդին: Օրեր անց նույն կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իր՝ հիշյալ հաղորդման պատճառով որդին հարձակվել է իր վրա ու հարվածներ հասցրել իրեն:


Ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ, սակայն հետագայում որոշում է կայացվել բռնություն գործադրելու վերաբերյալ մասը նշված վարույթից անջատելու և առանձին քննելու մասին։


Վերջինի շրջանակներում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալերով հիմնավորվել է, որ 42-ամյա տղամարդը, տարբեր օրերի, երբեմն լինելով նաև ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բնակարանում ֆի­զի­կա­կան և հո­գե­բա­նա­կան բռնութ­յուն է գոր­ծադ­րե­լ իր մոր նկատմամբ։


Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2023 թվա­կա­նի մար­տի 11-ին, իմանալով իր կողմից ավտոմեքենաների հայելիներ գողանալու վերաբերյալ մոր տված հաղորդման մասին, իրենց բնակարանանում նախ վիճաբանել է վերջինիս հետ, ապա հար­ված­ներ հասց­րել նրա դեմ­քին՝ պատ­ճա­ռե­լով ֆի­զի­կա­կան ցավ:


Նույն գործողությունները, միաժամանակ մոր հասցեին նաև սպանության սպառնալիք հնչեցնելով, 42-ամյա տղամարդը առանց որևէ պատճառի կրկնել է 2024 թվա­կա­նի հուն­վա­րի 24-ին, ինչից հետո, հնչեցված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով, 63-ամյա կինը դիմել է ոստիկանություն։


Նույն օ­րը տղամարդու նկատ­մամբ ո­րո­շում է կա­յաց­վել ան­հե­տաձ­գե­լի մի­ջամ­տութ­յուն կիրառելու վե­րա­բեր­յալ, ո­րով վերջինիս պար­տա­վո­րեց­վել է 20 օր ժամ­կե­տով՝ մինչև 2024 թվա­կա­նի փետր­վա­րի 12-ը, մինչև 100 մետր հեռավորությամբ չմո­տե­նալ մորը, չայ­ցե­լել նրա բնա­կութ­յան վայր, ինչ­պես նաև հե­ռա­խո­սա­յին, նա­մա­կագ­րա­կան և կա­պի այլ մի­ջոց­նե­րով չհա­ղոր­դակց­վել նրա հետ։


Սա­կայն, տղամարդը դիտավորությամբ անտեսելով վերոնշված արգելքը, 2024 թվա­կա­նի հուն­վա­րի 25-ին կրկին գնացել է մոր բնա­կա­րան:


Նշված այցի ժամանակ էլ, բարկացած լինելով այն հանգամանքից, որ մայրը իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել է ոստիկանությանը, ոչ սթափ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում սպառնացել է սպանել նրան, ապա ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինսի գլխին, դեմ­քին ու մարմ­նի այլ հատ­ված­նե­րին՝ պատ­ճա­ռե­լով ֆի­զի­կա­կան ցավ:


Տղամարադուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ) 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (3 դրվագ) և 508-րդ հոդվածի 1-ին մասով («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը)։


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վերջինիս կողմից մոր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ներգործություն կատարելու մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։


Ավտոմեքենաներից հայելիներ գողանալու բազմադրվագ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250