Հասարակություն
15-ամյա պատանին օդաճնշիչ զենքով անզգուշաբար ինքն իր վրա է կրակել
Julya
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ մարզի գյուղերից մեկից հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է կայքը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 15-ամյա Մ․ Ղ․-ն է։ Նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Մ.Ղ․-ն իրենց տանը կից այգու ծառի տակ դրված «Տիր» օդաճնշիչ զենքի վրայի հողը մաքրելու ժամանակ պատահաբար կրակել է աջ ձեռքի բութ մատին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Julya
ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել ահաբեկչական լուրերի մասին
Julya
Անհանգստանալու կարիք չկա․ ԿԳՄՍ-ն՝ Հայաստանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրերի մասին
Julya
Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին․ այն փակվել է
Julya
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գումարով ծառայությունից ազատվելու նախագիծը չպետք է մտնի օրակարգ. Գեղամ Մանուկյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուրա՛, հարցրեք, թե ով է եղել Պանիկովսկին մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես երբևէ չեմ ասել, որ մենք նոր աղբավայր ենք կառուցելու. Ավինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք էդ ավտոտնակները պետք է քանդենք. Ավինյան
5.0