Նարեկ Կարապետյանը արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանին
«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` ընտրություններին չմասնակցելու հայտարարությունը։
«Կողմ թողնելով անձնական շահը , ղեկավարվելով Հայաստանի շահով, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին և իր աջակիցներին կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին, քանի որ փոփոխություն Հայաստանում հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ», - գրել է Կարապետյանը:
Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը»: