Քաղաքականություն

Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ զգուշացրել է ՀԱՊԿ-ին

Edita
Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ զգուշացրել է ՀԱՊԿ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է առավել զգուշավոր և նրբանկատ մոտեցում ցուցաբերի Հայաստանի հետ հարաբերություններում։ Այդ մասին նա հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հետ հանդիպման ընթացքում։


Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությունում առկա ձեռքբերումների հետ մեկտեղ կան նաև խնդիրներ, որոնց մասին ինքը բազմիցս հայտարարել է։ Այդ հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին։ 


«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց շարունակում է մնալ նաև այս կառույցի անդամ: Մենք պետք է շատ նրբանկատ լինենք։ Հայաստանը այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես ընտրական շրջանում», - հայտարարել է Լուկաշենկոն:


Նա նաև կարևոր է համարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Հայաստանի ղեկավարության միջև հանդիպումների կազմակերպումը։


«Լավ կլիներ, եթե դուք այցելեիք Հայաստան և խոսեիք վարչապետի, նախագահի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ապագայի վերաբերյալ», - հավելել է Բելառուսի նախագահը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250