Քաղաքականություն

Բանալիները ծաղկամանի տակ են. Իրանի դեսպանատուն

Edita
Բանալիները ծաղկամանի տակ են. Իրանի դեսպանատուն

 Սոցիալական ցանցերում Զիմբաբվեում և Հարավային Աֆրիկայում Իրանի դեսպանատները ծաղրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հորմուզի նեղուցը բացելու պահանջը:


«Մենք կորցրել ենք բանալիները», - այսպես է արձագանքել Զիմբաբվեում Իրանի դեսպանատունը իր սոցիալական էջում։


Հարավային Աֆրիկայում Իրանի դիվանագիտական առաքելությունը շարունակել է նույն թեման՝ նշելով, որ «բանալիները ծաղկամանի տակ են», և հավելել, որ նեղուցի մուտքը բաց է «միայն ընկերների համար»։


Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ամերիկյան ուժերը կոչնչացնեն Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանում «խելագար սրիկաները» չբացեն «անիծյալ Հորմուզի նեղուցը»։


Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ կարող է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի ենթակառուցվածքներին: «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին նշել է, որ հակառակորդների համար «կբացվեն դժոխքի դարպասները»։ Նրա այս հայտարարությունը հնչել է Թրամփի վերջնագրից հետո, որով Թեհրանին 48 ժամ էր տրվել` Հորմուզի նեղուցի և Վաշինգտոնի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250