Հասարակություն
Երևանի Ամիրյան փողոցը հնարավոր է՝ անվանափոխվի
Julya
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը կարող է անվանափոխել Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի անունով։ Այս մասին հրապարակված է Երևանի քաղաքապետարանի կայքէջում։
Առաջարկն արել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
Առաջարկի հիմնավորման մեջ ասվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, բոլշևիկյան ժամանակահատվածի հերոսների անուններով տեղանունները փոխվել են։ Գործընթացը դեռևս կիսատ է մնացել։
Նշենք, որ Աշոտ Ղուլյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։ Արսեն Ամիրյանն էլ հայ բոլշևիկ էր։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Julya
Հովիվը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. փոխհրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ
Julya
ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել ահաբեկչական լուրերի մասին
Julya
Անհանգստանալու կարիք չկա․ ԿԳՄՍ-ն՝ Հայաստանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրերի մասին
Julya
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գումարով ծառայությունից ազատվելու նախագիծը չպետք է մտնի օրակարգ. Գեղամ Մանուկյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուրա՛, հարցրեք, թե ով է եղել Պանիկովսկին մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես երբևէ չեմ ասել, որ մենք նոր աղբավայր ենք կառուցելու. Ավինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք էդ ավտոտնակները պետք է քանդենք. Ավինյան
5.0