Պատահարներ

Ավտոբուսը բախումից հետո հայտնվել է մեղվափեթակների մեջ․ կա 29 տուժած

Julya 1 րոպե 1,620 դիտում
Ավտոբուսը բախումից հետո հայտնվել է մեղվափեթակների մեջ․ կա 29 տուժած

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում, դեռս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  բնակչի տան պարսպին և հայտնվել տան բակում՝ վնասելով բակում գտնվող մոտ 30 հատ մեղվի փեթակները, ապա բախվել է գազատար խողովակին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 


Կայքի հաղորդմամբ, բախման հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ ավտոբուսում գտնվող 29 ուղևորներին մեղուները խայթել են և նրանց տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մի մասին առաջինը օգնության են հասել  գյուղացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց, մի մասին էլ՝ «Աշտարակ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և տեղափոխել հիվանդանոց։ 


Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում  փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչություն։ Պարեկային ծառայությունն ու ոստիկանություն պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածների և փեթակների սեփականատիրոջ ինքնությունը։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250