Պատահարներ

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին. ԶԼՄ

Julya 2,769 դիտում
Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին. ԶԼՄ

Այսօր՝ ապրիլի 19-ին, ամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վանաձորի» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան լոգարանում բերանքսիվայր հայտնաբերել են տան բնակիչ 31-ամյա Արամայիս Զ.-ի դին:


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է շմոլ գազը:


Կայքի տեղեկություններով` մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես ջոկատի հրամանատարի տեղեկալ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250