Հասարակություն

Արցախից բռնի տեղահանվածներն առաջիկայում կստանան 2023-ի սեպտեմբերի թոշակներն ու նպաստները

Julya
Արցախից բռնի տեղահանվածներն առաջիկայում կստանան 2023-ի սեպտեմբերի թոշակներն ու նպաստները

Արցախցիներն առաջիկայում կկարողանան ստանալ 2023 թվականի սեպտեմբերի համար չվճարված կենսաթոշակներն ու նպաստները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։


«2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին: Խոսքը տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց մասին է»,– ասված է հաղորդագրությունում։


Համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250