Քաղաքականություն

Դուրովի ձերբակալությունից հետո հաքերները հարձակումներ են կազմակերպել Ֆրանսիական որոշ պետական կայքերի վրա

Julya
Դուրովի ձերբակալությունից հետո հաքերները հարձակումներ են կազմակերպել Ֆրանսիական որոշ պետական կայքերի վրա

Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո հաքերները DDoS հարձակումներ են կազմակերպել ֆրանսիական պետական կայքերի վրա: Այս մասին գրում է Le Parisien-ը։


«Պավել Դուրովին աջակցող հաքերային խմբավորումները կիրակի օրը ստանձնել են DDoS հարձակումների պատասխանատվությունը։ Ֆրանսիական մի քանի կայք օրվա ընթացքում դանդաղել են կամ ժամանակավորապես անհասանելի են եղել»,-ասվում է հոդվածում։


Դրանց թվում են պետծառայությունների և բժշկի այցելելու համար առցանց գրանցման հարթակները։ Թերթը նշում է, որ հարձակման են ենթարկվել նաև դեղերի և բժշկական արտադրանքի անվտանգության ազգային գործակալության (ANSM), «Գյուղացիական կոնֆեդերացիա» արհմիության, Voix du Nord թերթի կայքերը, ինչպես նաև մի շարք այլ ռեսուրսներ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250