Հասարակություն
Քննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը
Davit Jalalyan
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ «Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ենք ունեցել։
Հիմա օրենսդրական որոշակի խնդիրներ կան, պետք է հասկանալ, թե ինչպես այդ ուղղությամբ շարժվել, որովհետև այնտեղ կոդերի հարց կա, Եվրամիության օդային տարածքով չվերթ իրականացնելու հարց կա և նմանատիպ բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնց պատասխան պետք է տրվի։ Բայց, կարծում եմ, որ այդ ուղղությամբ նույնպես կունենանք առաջընթաց»,- ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի ձուլարանում. կա զոհ և տուժածներ
Davit Jalalyan
«Փոսի» դպրոցի աշակերտները երկուշաբթի ևս դասի չեն գնա
Davit Jalalyan
Բաքվի և Անկարայի ժամացույցները չեմ հեռացնի. Հանրային ռադիոյի տնօրենի արձագանքը
Davit Jalalyan
Ռուսաստանի 4 օդանավակայաններում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են
Davit Jalalyan