Քաղաքականություն

ԱՄՆ-ի հեռանալուց հետո նեղուցը կբացվի. Թրամփ

Ofelya
ԱՄՆ-ի հեռանալուց հետո նեղուցը կբացվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի ինքնաբերաբար՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ այդ հարցն իր առաջնահերթությունների շարքում չի գտնվում։ 


Թրամփը նշել է, որ իր հիմնական նպատակը եղել է այն, որ հակառակ կողմը չունենա միջուկային զենք։ Նա ընդգծել է, որ այդ նպատակն արդեն իրականացված է և այդ երկիրը նման զենք չի ունենա։


Նրա գնահատմամբ՝ երբ ԱՄՆ-ն դուրս գա տարածաշրջանից, նեղուցի գործունեությունը կվերականգնվի առանց լրացուցիչ միջամտության։ Նա նաև շեշտել է, որ անձամբ չի կենտրոնանում այդ հարցի վրա։


Հավելենք՝ համապատասխան հայտարարությունը Թրամփն արել է New York Post-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին և անվտանգության խնդիրներին։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250