Քաղաքականություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն. Թրամփ

Vika B. 1,177 դիտում
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ: Այս մասին փոխանցում է Reuters-ը։


Թրամփը մանրամասներ չի հայտնել հնարավոր լրացուցիչ պատժամիջոցների մասին։ Վերջինս միայն նշել է, որ իր վարչակազմը քննարկում է նաև Ուկրաինա զենք ուղարկելու հարցը, հավելելով, թե իր կարծիքով Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար։


«Մենք խոսել ենք Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, մենք պատրաստվում ենք շատ շուտով խոսել նախագահ Պուտինի հետ», - ասել է Թրամփը։


Թրամփը հայտնել է, որ կոչ է արել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին միջամտել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար․ «Նա այդ ուղղությամբ շատ բան չի արել։ Նա շատ իշխանություն ունի, ինչպես և մենք։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250