Հասարակություն

Երթևեկության փոփոխություն՝ Թամանյան փողոցում

Vika B. 617 դիտում
Երթևեկության փոփոխություն՝ Թամանյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:


«Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը:


Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,-ասվել է հաղորդագրության մեջ:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250