Պատահարներ

Իրանի ՆԳ նախարարը՝ պայթյունի պատճառի և մեղավորների մասին

Ofelya 334 դիտում

65 մարդու կյանք խլած պայթյունի պատճառ են դարձել անփութությունն ու խախտումները, ինչպես նաև այն, որ նավահանգստում չեն պահպանվել անվտանգության միջոցառումներն ու քաղաքացիական պաշտպանության կանոնները, հաղորդում Է իրանական Tasnim գործակալությունը: 


«Հետաքննություն անցկացնելու համար հանձնաժողով է ստեղծվել, մեղավորները ձերբակալվել են, նրանք բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես արդեն երեկ բացատրել եմ, թե ինչպես է տեղի ունեցել այդ ողբերգությունը։ Տեղի է ունեցել անփութություն, մասնավորապես, անվտանգության կանոնների խախտում  և անզգուշություն»,- հայտարարել է Իրանի Ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին։


Պայթյունի ճշգրիտ պատճառը իշխանությունները դեռ չեն հայտնել, սակայն նավահանգստի մաքսային ծառայությունում ավելի վաղ ասել են, որ դա հավանաբար տեղի է ունեցել պահեստում քիմիական և վտանգավոր նյութերի բռնկման պատճառով:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250