Պատահարներ

Կադրեր՝ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել տղամարդուն․ փաստաբանը ահազանգում է

Ofelya 1 րոպե 324 դիտում

Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Արմավիրի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը:


«Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել:


Հարց եմ ուղղում. Արփի Սարգսյան. սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչու՞ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով:



Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան։


Ինչպես միշտ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250