Քաղաքականություն

Եթե Քոչարյանը դառնա վարչապետի թեկնածու, մենք կսատարենք. Մամիջանյան

Vika B. 540 դիտում
Եթե Քոչարյանը դառնա վարչապետի թեկնածու, մենք կսատարենք. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վիճակագրություն ունի՝ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։


«Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի՝ սուս մնան։


Եթե պարոն Սինոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»,- ասել է նա:


Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է՝ եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է, իսկ 2026-ին ավելի շատ տոկոսով է հաղթելու։


Մամիջանյանը նաև նշել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետի թեկնածու, նրանք կսատարեն:


Անդրադառնալով պնդմանը, թե Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանն ուղղորդվում են Սերժ Սարգսյանի կողմից, Մամիջանյանն արձագանքեց.


«Ում ուզում է լինի, Հանրապետականը երբ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում ասելիքի համար։ Մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել՝ ի տարբերություն որոշ ուժերի, որ 7 տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պադվալներից, տարբեր գրասենյակներից վարձու գործիչների։ Չնայած՝ գործիչների չէ, գործիքների, Հանրապետականի դեմ»,- նշել է նա։


Պատգամավորի խոսքով՝ այդ արշավը վարողների զգալի մասը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից.


«Այդ արշավը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ 7 տարի վարող մարդկանց զգալի մասը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից»։





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250