Պատահարներ

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել է վարորդի վրա

Mariam Z. 1 րոպե 12 դիտում
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել է վարորդի վրա

Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, բեռնատար ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, նա տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


«Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանել է իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որպեսզի դիմացի անվադողը փոխի, սակայն ամբարձիչը վնասվել է և բեռնատարն ընկել է վարորդի վրա»,– նշվում է կայքում։


Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250