Պատահարներ

Ոստիկանները Սևանա լճում և հարակից անտառներում որոնում են կորած ամուսիններին

Mariam Z. 1,630 դիտում
Ոստիկանները Սևանա լճում և հարակից անտառներում որոնում են կորած ամուսիններին

Երեկ՝ հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններում Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ է չեն վերադարձել։ Այս մասին հայտնում է shamshyan-ը:


Ըստ լրատվականի ափամերձ տարածքներում մոտ 30 կմ շառավղով անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարար ծառայությանը: Որոնվող քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 60-ամյա Էմիլ Ա․-ն և 60-ամյա Արև Ա․-ն, ովքեր ամուսիններ են։


Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250