Նիկոլայ Բասկովի և Օլեգ Գազմանովի նկատմամբ Ուկրանիայի ԶՈՒ-ը հետախուզում է հայտարարել
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովի և Օլեգ Գազմանովի նկատմամբ Ուկրաինայում հայտարարվել է հետախուզում: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալների բազայում։
Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ Բասկովը հետախուզվում է 2022 թվականից: Նա մեղադրվում է երկրի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության մեջ (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մաս):
2022 թվականի փետրվարի 25-ին Բասկովը Ինստագրամում գրառում է հրապարակել (Մետա կորպորացիայի մաս, որը ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված է Ռուսաստանում), որում նա աջակցել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկին և այն անվանել «ցեղասպանության ավարտ և Ռուսաստանի վրա հարձակման կանխարգելում»:
Գազմանովը հետախուզվում է 2022 թվականի մարտից։ 2015 թվականից ի վեր ռուս երգիչն ու կոմպոզիտորը ներառված է ուկրաինական ծայրահեղական «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում։
Ուկրաինայում Գազմանովին մեղադրանք է առաջադրվել երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։