Պատահարներ

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած անձանցից մեկը հայտնաբերվել է

Vika B. 1 րոպե 303 դիտում
«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած անձանցից մեկը հայտնաբերվել է

Հուլիսի 21-ին ժամը 01․20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում էր ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող:


Նույն օրը ժամը 02․41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Այս մասին հայտնել եմ ՆԳՆ-ից:


Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ 



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250