Պատահարներ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և կողաշրջվել. կան տուժածներ

Vika B. 1 րոպե 25 դիտում
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և կողաշրջվել. կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 07:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա պատին և կողաշրջվել։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները և «GAZel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250