Պատահարներ

Հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում

Vika B. 1 րոպե 293 դիտում
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում

Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Բաղրամյան համայնքի վարչական տարածքում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն արդյունահանման թույլտվության տարածքից դուրս իրականացրել է տուֆի լեռնային զանգվածի ապօրինի դուրսբերում։


Չափագրման արդյունքների համաձայն՝ 2757քմ մակերեսով տարածքից ապօրինի տեղահանվել է 4222խմ ծավալով տուֆ։


Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250