Քաղաքականություն Կարևոր

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվե՞լ է․ MediaHub

Ofelya 6,711 դիտում
Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվե՞լ է․ MediaHub

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է: MediaHub-ի տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:


Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանից:


Լրատվականի փոխանցմամբ՝ «Նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Իր գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով»:


ՆԳՆ-ի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է. «Որևէ նոր բան չենք կարող հայտնել»:


Ճշտող հարցին՝ Ախտոյանի սպանված հորաքրոջ որդու եղբորը բերման չե՞ն ենթարկել գործի շրջանակներում, Սարգսյանը միայն նշել է. «Տարբեր անձինք են բերվել, այլ մանրամասներ չկան»:


Նշենք, պաշտոնական հաստատում դեռ չկա։


Հիշեցնենք, որ նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Վերջինս հիմա տնային կալանքի տակ է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250