Քաղաքականություն

Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին

Alya B. 1 րոպե 121 դիտում
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին

Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանությունները քննարկում են պետական կառավարման համապատասխան ձևաչափերը։ Այդ մասին հայտնում է Украинская правда-ն՝ հղում կատարելով խորհրդարանական իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Մոտովիլովեցին մշակել Գերագույն ռադայի աշխատանքի ծրագիր այնպսիսի պայմանների համար, երբ ռազմական գործողությունները կարող են շարունակվել մեկից մինչև երեք տարի։ Նշվում է, որ նախաձեռնությունը պայմանավորված է բանակցային գործընթացի դանդաղմամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների դադարը կապված է այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ի ուշադրությունը մասամբ տեղափոխվել է Մերձավոր Արևելքում զարգացող իրավիճակի վրա։ Այս պայմաններում նախատեսվում է մշակել խորհրդարանի գործունեության տարբեր սցենարներ՝ երկարաժամկետ անորոշության պայմաններում։

Միաժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ, դադարեցված է։ Նա նաև հույս էր հայտնել, որ բանակցությունները կվերսկսվեն, երբ ԱՄՆ-ն կարողանա ավելի մեծ ուշադրություն հատկացնել գործընթացին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250