Քաղաքականություն

Լայնածավալ հարձակում՝ Իսրայելի տարբեր քաղաքներում․ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել

Ofelya 1 րոպե 562 դիտում
Լայնածավալ հարձակում՝ Իսրայելի տարբեր քաղաքներում․ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իսրայելի տարբեր քաղաքներում և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարվածների մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Իրանի պետական հեռարձակողի միջոցով։


Հայտարարության համաձայն՝ գործողության ընթացքում թիրախավորվել են Իսրայելի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Էյլաթը, Դիմոնան և Թել Ավիվի հյուսիսային հատվածը։ Նշվում է, որ հարվածները եղել են «ճշգրիտ»։


Հաղորդագրությունում նաև նշվում է, որ հարվածների շրջանակում թիրախ են դարձել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան որոշ ռազմական բազաներ։ Սակայն կոնկրետ վայրերի և վնասների մասին մանրամասներ չեն ներկայացվել։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250