Քաղաքականություն

Իրանի գերագույն առաջնորդը համաձայնվել է բանակցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ. Ynet

Alya B. 1 րոպե 408 դիտում
Իրանի գերագույն առաջնորդը համաձայնվել է բանակցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ. Ynet

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ըստ իսրայելական Ynet պարբերականի, գաղտնի ուղերձ է փոխանցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին՝ նշելով, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայն է ամերիկյան կողմի հետ բանակցությունների։ Տեղեկությունը հիմնված է անանուն աղբյուրների վրա։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Խամենեին կաջակցի հարցի հնարավորինս արագ լուծմանը, եթե իրականացվեն Իրանի առաջադրած պայմանները, որոնց մանրամասները հրապարակման մեջ չեն ներկայացվում։ Մինչդեռ իրանական Fars գործակալությունը նախկինում գրել էր, որ Թեհրանը պահանջում է փոխհատուցում Նաթանզում և Բուշերի ատոմակայանի մոտ գտնվող օբյեկտներին հասցված հարվածների համար, ինչպես նաև պահանջում է «ագրեսիայի ճանաչում»։


Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր Իրանի ներկայացուցիչների հետ արդյունավետ շփումների մասին, որից հետո հնգօրյա դադար էր սահմանվել երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածների վրա։ 
 

Նշենք, որ Axios-ի տվյալներով՝ միջնորդ երկրները փորձում են կազմակերպել ամերիկյան և իրանական պատվիրակությունների հանդիպում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250