Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություն` Ստամբուլում. կան զոհեր ու վիրավորներ

Ani S.

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով երեք հարձակվող վնասազերծվել են, իսկ երկու ոստիկան՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչությունը։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հարձակվողները եղել են երեք անձ, որոնք կրել են քողարկիչ համազգեստ, իրենց մոտ ունեցել են երկարափող զենք և ուսապարկեր։ Վերջին տվյալներով՝ նրանցից երկուսը սպանվել են, մեկը՝ վիրավորվել։

Թուրքական հեռուստատեսությունները միջադեպը համեմատում են նախկինում գրանցված այն հարձակումների հետ, որոնք վերագրվել են «Իսլամական պետություն» խմբավորմանը։

Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ դատախազները արդեն ժամանել են դեպքի վայր և սկսել են քննչական գործողությունները։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազության համակարգմամբ և իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվում է դեպքի հանգամանքների ամբողջական և մանրակրկիտ քննություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250