ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին
Իսրայելը չի նախատեսում քննարկել հրադադարի հաստատումը լիբանանյան «Հեզբոլլա» շարժման հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերը՝ նշելով, որ կազմակերպությունը շարունակում է հարձակումները և մնում է երկու երկրների միջև խաղաղության հիմնական խոչընդոտներից մեկը։
Ապրիլի 10-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, որին մասնակցել են ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեն և Լիբանանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Միշել Իսան, կողմերը պայմանավորվել են ապրիլի 14-ից սկսել պաշտոնական խաղաղ բանակցություններ։ Սակայն «Հեզբոլլայի» հետ հրադադարի հարցը չի ներառվել այդ քննարկումների շրջանակում։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին, կան զոհեր և վիրավորներ։
Տարածված տվյալների համաձայն՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ ռազմական գործողությունները չեն դադարել նաև դիվանագիտական գործընթացների նախաշեմին։