Սպորտ

Ինչպես է Արման Ծառուկյանը «Ռոլս-Ռոյսից» գոռացել UFC-ի նախագահի վրա

Davit Jalalyan
Ինչպես է Արման Ծառուկյանը «Ռոլս-Ռոյսից» գոռացել UFC-ի նախագահի վրա

UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանի ակտիվությանն ու հանրային ճանաչելիությանը։ Նա նշել է, որ հայ մարտիկին հաջողվել է երկրպագուների մեծ բանակ ձևավորել օկտագոնից դուրս դրսևորած գործունեության շնորհիվ։


«Ինձ դուր է գալիս այն, ինչ անում է Արմանը. նա պահպանում է ակտիվությունը և մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Նինա Դրամայի հետ տեսանյութերն էլ նպաստում են դրան։ Գիտեք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում. ամեն շաբաթ ինչ-որ բան է փոխվում, և սկսում ես դիտարկել, թե մինչև տարեվերջ մենամարտերի ինչ տարբերակներ կան։ Կտեսնենք, թե ինչ կստացվի Արմանի պարագայում։ Գլխավորն այն է, որ նա իրեն մոլագարի պես չպահի մրցաշարերին ներկա գտնվելիս։ Հիմա Արմանն ինձ դուր է գալիս։ Մի գիշեր Լաս Վեգասում մեքենա էի վարում, մեկ էլ հանկարծ ինչ-որ մեկն սկսեց գոռալ ինձ վրա։ Իջեցրի ապակին, նայեմ՝ կողքս «Ռոլս-Ռոյս» է, և մեջը Արմանն է։ Նա շատ հետաքրքիր տղա է»,- նշել է Ուայթը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250