Ռուսական կողմը վերաբացել է «Ջերմուկից» տղամարդու մահվան գործի քննությունը
Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետության քննչական վարչությունը վերսկսել է 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը, որը տեղի էր ունեցել «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո։ Այս մասին հայտնում է Lenta պարբերականը: Քրեական գործը հարուցվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Վարույթը վերսկսվել է 2026 թվականի մարտին՝ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ։
Ըստ գերատեսչության տվյալների՝ 2024 թվականի փետրվարի 11-ին տուժածը Վլադիկավկազի առևտրի կետերից մեկից գնված «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Տղամարդուն հոսպիտալացրել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը՝ չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը։